«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք «Բարգավաճ Հայաստանի» վրա ճնշումների ավելացման: Մյուս կողմից, սակայն, ամենեւին չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը եկել են համաձայնությունների, պարզապես դրանցից առաջինը առայժմ այն է, որ երկարաձգում են ինտրիգը մի փոքր էլ եւ նպաստում, որ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին քննարկումները, ենթադրություններն ու կանխատեսումները մի փոքր էլ շարունակվեն, որոնց հետեւում կողմերին գուցե առավել հարմար է շարունակել պայմանավորվածությունները իշխանությունն ու ձայները բաժան-բաժան անելու հարցում»: