«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Խոստովանենք` Հայաստանում նախընտրական քարոզարշավ կազմակերպելն այլեւս անիմաստ է: Ի՞նչ իմաստ ունի մեկ ամսից ավելի չքնել, մտածել, տեխնոլոգներ վարձել, կարգախոս հորինել, քննարկումներ կազմակերպել տարբեր ոլորտի մասնագետների հետ եւ ծրագրեր պատրաստել, երբ ընդամենը մի քանի ժամում կարելի է ուզածդ տոկոսը հավաքել ու ասել, թե` ընտրություններն անցան ժողովրդավարական նորմերի համաձայն, իսկ ժողովուրդն էլ հոժարակամ ընտրեց նրանց, ում վստահում էր»: