«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ես չեմ վախենում Սերժ Սարգսյանի, չեմ վախենում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից։ Ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե նախագահ դառնա Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը։ Նրանք, իհարկե, տարբեր ձեւով են ղեկավարելու, բայց բանական մարդիկ լինելով, պաթոլոգիկ հակումներ չունենալով` կփորձեն պահպանել ներքին կայունությունն ու համերաշխությունը։ Միակ մարդը, որի իշխանությունից ես վախենում եմ, Ռոբերտ Քոչարյանն է»։