«168 ժամ»-ը գրում է. - «Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ արդեն կարելի է արձանագրել, որ այն ընթացավ ավանդական, հայկական ընտրարշավներին բնորոշ մթնոլորտում ու մեթոդներով։ Այս քարոզարշավի, թերեւս, ամենադրական փոփոխությունը հեռուստաեթերի համեմատաբար բաց եւ հավասար հնարավորությունն էր բոլոր քաղաքական ուժերի համար: Ինչպես եւ նախորդ ընտրություններում, այս քարոզարշավի հիմնական թեման եւս ընտրակեղծիքները, ընտրակաշառքներն ու դրանց դեմ պայքարի անհրաժեշտությունն էր»: