Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հեռախոսազրույցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, Կազան, հոկտեմբեր, 2024թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, Կազան, հոկտեմբեր, 2024թ․

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, այսօր հաղորդում է Կառավարության լրատվականը։

Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր, հաղորդում է Կառավարության լրատվականը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։




Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG