Մատչելիության հղումներ

Անտոնիու Կոշտան շնորհավորել է Երևանին ու Բաքվին՝ խաղաղ պայմանագրի շուրջ համաձայնության կապակցությամբ


Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին՝ խաղաղ պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ:

«Ես ձեզ քաջալերում եմ առաջ շարժվել՝ շուտափույթ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը», - X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը, հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը և անվտանգությանն ուղղված բոլոր քայլերին։

Փարիզը և Թեհրանը ևս ողջունել են Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։

Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:

Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։

Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէ անդրադարձել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG