Մատչելիության հղումներ

Սիրիան ավարտել է ռազմական գործողությունն «Ասադի մնացորդների» դեմ․ Reuters


Սիրիայի կառավարական ուժերը Լաթաքիայի մոտ, 7-ը մարտի, 2025թ․
Սիրիայի կառավարական ուժերը Լաթաքիայի մոտ, 7-ը մարտի, 2025թ․

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարարել է, որ ավարտել են ռազմական գործողությունը «տապալված նախագահ Ասադի մնացորդների» դեմ, հաղորդում է Reuters-ը։

Սիրիայի նախկին նախագահ Ասադի կողմնակիցների ու կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել, հիմնականում խաղաղ բնակիչներ։

Հայ համայնքի «Գանձասար» պարբերականի տեղեկացմամբ, Սիրիայի նախագահն ազգային անկախ մարմին է ձևավորել, ինչպես պաշտոնական հրամանում է ձևակերպված, «քաղաքական համերաշխությունը պահպանելու և երկրի բարձրագույն շահերը պաշտպանելու համար»։

Ըստ պարբերականի՝ այդ մարմինը պետք է հետաքննի մարտի 6-ից բռնկված բախումների պատճառը, բացահայտի խաղաղ բնակչության նկատմամբ ոճրագործության պատասխանատուներին և կառավարական ուժերի նկատմամբ ոտնձգություն իրագործած անձանց։

XS
SM
MD
LG