Մատչելիության հղումներ

Սիրիայի առաջնորդը խաղաղության կոչ է արել


Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, արխիվ
Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, արխիվ

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան կիրակի օրը խաղաղության կոչ է արել: Երկրում 1000-ից ավելի մարդ է զոհվել Բաշար Ասադի տապալումից ի վեր ամենամասշտաբային բախումների ընթացքում:

«Մենք պետք է պահպանենք ազգային միասնությունն ու ներքին խաղաղությունը»,- հայտարարել Է ժամանակավոր նախագահ Շարաան՝ հավելելով, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Սիրիայում, «վերաբերում է սպասվող մարտահրավերներին»:

Բախումները Ասադի աջակից ալավիների և կառավարական ուժերի միջև շարունակվել են ամբողջ գիշեր մի քանի քաղաքներում, Reuters-ին հայտնել Է Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրը:

XS
SM
MD
LG