Սիրիայի Լաթաքիա քաղաքում երկու հայ է զոհվել՝ հայր և որդի, հաղորդում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը:
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ կապ հաստատել «Ազատությանն» առայժմ չի հաջողվել:
Վերջին օրերին Սիրայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցի ղեկավարը։