Մատչելիության հղումներ

Սիրիայում 340 խաղաղ բնակիչ է սպանվել


Սիրիայի զինվորականները Լաթաքիայում, Հալեպ, 7-ը մարտի, 2025թ.
Սիրիայի զինվորականները Լաթաքիայում, Հալեպ, 7-ը մարտի, 2025թ.

Վերջին օրերին Սիրայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը։

Նրա խոսքով՝ զոհերի ճնշող մեծամասնությունը Սիրիայի բնակչության ավելի քան 10 տոկոս կազմող ալավիների համայնքից են։ Սիրիացի իրավապաշտպանի խոսքով՝ սպանությունները կատարվել են կառավարական զորքերի և դրանց հետ համագործակցող զինյալների կողմից։

Ավելի վաղ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ կառավարական ուժերի՝ «Ասադի ռեժիմի մնացորդների դեմ իրականացվող գործողության ընթացքում խաղաղ բնակիչների դեմ բռնության առանձին դեպքեր են արձանագրվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG