Մատչելիության հղումներ

Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ հայեր են զոհվել Սիրիայում բախումների ընթացքում


Սիրիայի զինվորականները Լաթաքիայում, 7-ը մարտի, 2025թ.
Սիրիայի զինվորականները Լաթաքիայում, 7-ը մարտի, 2025թ.

Ավելի քան 1000 մարդ Է զոհվել Սիրիայի նոր կառավարիչների հետ կապված զինյալների և անվտանգության ուժերի ու տապալված Բաշար Ասադին հավատարիմ ալավիների խմբի զինյալների միջև երկրի առափնյա շրջանում տեղի ունեցած բախումների երկու օրվա ընթացքում, հայտնել է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցը:

Զոհերի թվում, ըստ աղբյուրի, 745 խաղաղ բնակիչ կա:

Երեկ Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը հայտնեց, որ Լաթաքիա քաղաքում երկու հայ է զոհվել՝ հայր և որդի:

Ավելի վաղ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ կառավարական ուժերի՝ «Ասադի ռեժիմի մնացորդների դեմ իրականացվող գործողության ընթացքում խաղաղ բնակիչների դեմ բռնության առանձին դեպքեր են արձանագրվել»։

Ասադը պաշտոնանկ արվեց անցյալ տարվա դեկտեմբերին՝ իր ընտանիքի տասնամյակների կառավարումից հետո, որը նշանավորվեց կոշտ բռնաճնշումներով և ավերիչ քաղաքացիական պատերազմով:

XS
SM
MD
LG