Մատչելիության հղումներ

Մակրոն․ Մոսկվան չպետք է վետո ունենա Ուկրաինայում խաղաղապահների հարցում


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է վետոյի իրավունք ունենա հրադադարի համաձայնության շրջանակում Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցում։

Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ խաղաղապահ ուժերը պետք է բաղկացած լինեն «յուրաքանչյուր երկրից մի քանի հազար զինծառայողից», որոնք պետք է տեղակայվեն մի քանի շրջաններում։ Մի շարք եվրոպական և ոչ-եվրոպական երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել, նշել է Ֆրանսիայի նախագահը։

«Ուկրաինան ինքնիշխան է։ Եթե նա խնդրում է, որ իր տարածքում դաշնակից ուժեր լինեն, Ռուսաստանը չէ, որ պետք է դա ընդունի կամ ոչ», - ընդգծել է Մակրոնը։

Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարեցին, որ Կիևն ընդունել է 30-օրյա հրադադարի առաջարկը։

Ռուսաստանն առայժմ սառն է արձագանքել հրադադարի գաղափարին, նախագահ Պուտինը հավելյալ պայմաններ է առաջ քաշել։

Պաշտոնական Մոսկվան նաև անընդունելի է համարում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը։



XS
SM
MD
LG