«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրիների բոլոր ԱԳ նախարարները համաձայն են Ուկրաինայում առաջարկված հրադադարին, ասել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:
G7-ի առաջնորդներն ընդգծել են ամուր «անվտանգության պայմանավորվածությունների» անհրաժեշտությունը՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև հրադադարի ապահովման համար՝ Մոսկվային նախազգուշացնելով, որ պետք է հետևի Կիևի օրինակին և համաձայնի հրադադարին, այլապես կբախվի նոր պատժամիջոցների, հայտնում է Reuters-ը։
Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները։