Մատչելիության հղումներ

«Շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Պուտինի հետ»․ Թրամփ


ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը, արխիվ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը, արխիվ

«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,Truth սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը և հայտարարել` «շատ լավ հնարավորություններ» կան, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարող է ավարտվել:

Թրամփը, հավելել է, որ խնդրել է Պուտինին խնայել «ամբողջովին շրջապատված» ուկրաինական զորքերի կյանքը. - «Սա սարսափելի կոտորած կլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG