Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու լավ հնարավորություն է տեսնում, այն բանից հետո, երբ առաջարկվեց 30-օրյա զինադադար։
Reuters-ի փոխանցմամբ՝ Զելենսկին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի հրադադարի առաջարկը ներքաշել անվերջ քննարկումների մեջ։ Ուկրաինայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին և Ուկրաինայի մյուս դաշնակիցներին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները։