Մատչելիության հղումներ

ԱՄՆ պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի նկատմամբ, եթե Պուտինն Ուկրաինայի հարցով չբանակցի․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայի հարցով բանակցություններից, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ նախօրեին Թրամփն է նման հայտարարություն արել։

Հնարավոր լրացուցիչ պատժամիջոցների մասին Թրամփը մանրամասներ չի ներկայացրել։ Միացյալ Նահանգները միշտ էլ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժելուց (2022 թվականի փետրվար) ի վեր։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ ասել է, որ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը՝ ընդգծելով՝ իր կարծիքով Եվրամիությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։

«Մենք խոսում ենք Վլադիմիր Զելենսկու հետ և շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց, պատասխանելով լրագրողների հարցերին, Դոնալդ Թրամփն ասել էր, որ Վլադիմիր Պուտինը կործանում է Ռուսաստանը, որ Ռուսաստանը թուլացել է Ուկրաինա ներխուժման հետևանքով և որ Պուտինի գործերն այնքան էլ լավ չեն։

Ըստ արևմտյան մեկնաբանների՝ սրանք Պուտինի հասցեին Թրամփի ամենաուժեղ քննադատական հայտարարություններն էին։

XS
SM
MD
LG