ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը ստորագրել է մի շարք հրամանագրեր, այդ թվում՝ չեղյալ հայտարարել Ջո Բայդենի վարչակազմի 78 որոշում։
Թրամփն իր առաջին հրամանը ստորագրել է Capital One Arena-ում: Նախ Դոնալդ Թրամփը բեկանեց իր նախորդի՝ Ջո Բայդենի 78 որոշումները։
Նա ստորագրել է հրամաններ նաև՝ Փարիզի կլիմայի համաձայնագրից Միացյալ Նահանգները դուրս բերելու և «կառավարական գրաքննության» կանխման մասին։
ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագրերի մի ամբողջ շարք, այդ թվում՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող մոտ 1500 մարդու ներում շնորհելը։
Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, տրամադրվող օգնության բոլոր ծրագրերի ժամանակավոր դադարեցման մասին՝ 90 օրով։ Կանցկացվի ստուգում՝ որոշելու համար, արդյոք օգնության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։
Նախօրեին տեղի ունեցավ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
ԱՄՆ 45-րդ նախագահը երկրորդ անգամ է ստանձնում երկրի ղեկավարի պաշտոնը՝ դառնալով Միացյալ Նահանգների նաև 47-րդ նախագահը։