Մատչելիության հղումներ

Թրամփը ցանկանում է երդմնակալությունից անմիջապես հետո խոսել Պուտինի հետ․ CNN


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը կազմակերպել հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո՝ մի քանի օրվա ընթացքում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նախատեսվում է զրույցի ընթացքում քննարկել առաջիկա ամիսներին հանդիպման հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու նպատակով։

Թրամփի թիմը դեռ մի քանի շաբաթ առաջ է սկսել աշխատել Պուտին հետ հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ, սակայն պարզ չէ հեռախոսազրույցի օրվա հետ կապված հստակություն կա, թե ոչ։

Հունվարի սկզբին ԱՄՆ նորընտիր նախագահն ասել էր, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման համար, և որ այն կարող է տեղի ունենալ «շատ շուտով»՝ հունվարի 20-ին իր պաշտոնավարումից հետո։

«Ես դա կանեի ավելի շուտ, բայց <...> նախ պետք է հասնել գրասենյակ։ Որոշ գործերի համար պետք է գրասենյակում լինել», - ասել էր Թրամփը՝ Newsmax-ին տված հարցազրույցում:

Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ պատրաստ է վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա նույնիսկ խոստացել էր այն անել ԱՄՆ նախագահ դառնալուց հետո «24 ժամվա ընթացքում», սակայն հունվարի 7-ին ռազմական գործողությունները դադարեցնելու համար Թրամփն ավելի իրատեսական է համարել վեց ամիս ժամկետը։

XS
SM
MD
LG