Օրերս դպրոցների հետ կապված հերթական նյութը պատրաստելու ժամանակ դպրոցի տնօրենների մեծ մասը հրաժարվեց հարցազրույց տալուց` նշելով, որ իրենց հարկավոր է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության թույլտվությունը:
Օգոստոսին Ամառային երաժշտական փառատոնին մասնակցած դանիացի ռոք երաժիշտ Օլիվեր Վիերսը կրկին Հայաստան է այցելել:
Դրոշներ, շարֆեր եւ ձայնալարեր. ամեն ինչ պատրաստ է հավաքականին երկրպագելու համար:
Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում դպրոցների բուֆետներն ու ի՞նչ սննունդ է մատուցվում երեխաներին: Այս հարցերի պատասխաները գտնելու համար «Մաքսլիբերթի»-ին որոշեց շրջել մայրաքաղաքի դպրոցներում:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում 5 օր շարունակ արտասահմանից հրավիրված մասնագետները երիտասարդ հայ կենսաբանների համար դասախոսություններ են անցկացրել:
Դպրոցների աշակերտները գրում են իրենց խնդիրների, մտահոգությունների, ընկերների ու ուսուցիչների հետ հարաբերությունների, դպրոցական կյանքի ուրախ ու զվարճալի պատմությունների ու շատ այլ թեմաների շուրջ հատուկ իրենց համար ստեղծված բլոգում:
Հայաստանը անցնում է Բոլոնյան գործընթացին եւ ինտեգրվում է եվրոպական կրթական համակարգին, ուստի փոխվում են կրթության նկատմամբ պահանջները եւ կրթության չափանիշները:
Նինա Դիմիտրովա եւ Վասիլ Վասիլեւ ամուսինները աշխատում են տիկնիկների, տարբեր առարկաների եւ նյութերի հետ՝ ամենատարբեր հանդիսատեսին իրենց ներկայացումները հասանելի դարձնելու համար:
«Հանդիպման վայրը գրադարան» ծրագիրը այս տարի 2-րդ անգամ է իրականացվում Հայաստանում, որի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 7-ին: 2004 թվականից այդ օրը նշվում է որպես Գրադարանավարների օրը:
Ուսանողները պնդում են, որ գրագողությունը բուհերում շատ տարածված է, հետազոտությունը փաստում է, որ իսկապես այդպես է, գիտնականներն էլ նշում են, որ գիտական աշխատանքներում էլ գրագողության պակաս չի նկատվում:
Այսօր Չարենցավան-Երեւան երթուղայիններից մեկին Աբովյանի պետավտոտեսչության անցակետում Կոտայքի մարզի պետավտոտեսուչները մեքենայի անսարքության պատրվակով թույլ չտվեցին մտնել Երեւան:
«Հայֆեստ» միջազագային թատերական փառատոնին Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողներից կազմված թատերախումբը ներկայացրեց Նիկոլայ Գոգոլի «Քիթը» ստեղծագործությունը:
Բեռնել ավելին