Դպրոցների աշակերտները գրում են իրենց խնդիրների, մտահոգությունների, ընկերների ու ուսուցիչների հետ հարաբերությունների, դպրոցական կյանքի ուրախ ու զվարճալի պատմությունների ու շատ այլ թեմաների շուրջ հատուկ իրենց համար ստեղծված բլոգում:
Հայաստանը անցնում է Բոլոնյան գործընթացին եւ ինտեգրվում է եվրոպական կրթական համակարգին, ուստի փոխվում են կրթության նկատմամբ պահանջները եւ կրթության չափանիշները:
Նինա Դիմիտրովա եւ Վասիլ Վասիլեւ ամուսինները աշխատում են տիկնիկների, տարբեր առարկաների եւ նյութերի հետ՝ ամենատարբեր հանդիսատեսին իրենց ներկայացումները հասանելի դարձնելու համար:
«Հանդիպման վայրը գրադարան» ծրագիրը այս տարի 2-րդ անգամ է իրականացվում Հայաստանում, որի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 7-ին: 2004 թվականից այդ օրը նշվում է որպես Գրադարանավարների օրը:
Ուսանողները պնդում են, որ գրագողությունը բուհերում շատ տարածված է, հետազոտությունը փաստում է, որ իսկապես այդպես է, գիտնականներն էլ նշում են, որ գիտական աշխատանքներում էլ գրագողության պակաս չի նկատվում:
Այսօր Չարենցավան-Երեւան երթուղայիններից մեկին Աբովյանի պետավտոտեսչության անցակետում Կոտայքի մարզի պետավտոտեսուչները մեքենայի անսարքության պատրվակով թույլ չտվեցին մտնել Երեւան:
«Հայֆեստ» միջազագային թատերական փառատոնին Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողներից կազմված թատերախումբը ներկայացրեց Նիկոլայ Գոգոլի «Քիթը» ստեղծագործությունը:
Անցյալ տարի Ազգային ժողովը ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը` այդպիսով պաշտոնական տոնացույցում ամրագրելով Ուսուցչի օրը, որը հոկտեմբերի 5-ին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի 100 երկրներում:
Այս տարի Երեւանի կենդանաբանական այգին հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ միջոցառումների շարք է պատրաստել:
Եվրոպական Միության պատվիրակության ու Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության համատեղ ջանքերով այս ամսվա սկզբին կբացվեն 3 բարեկարգված եւ վերակահավորված քոլեջներ Արարատի, Վայոց Ձորի մարզերում: Մինչեւ տարեվերջ Հայաստանում բարեկարգված քոլեջների թիվը, որոնք վերաանվանվել են տարածաշրջանային քոլեջներ, կհասնի 12-ի:
9-րդ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը մեկնարկում է այսօր Ռուսական դրամատիկական թատրոնում:
Վերջին երեք օրերի ընթացքում աշխարհի 42 երկրում տեղի են ունենում ակցիաներ կապված վիզայի ռեժիմի ազատականացման հետ: Հայաստանն էլ անմասն չէ:
Բեռնել ավելին