Ներկայացում սիրո, հոգատարության ու ներելու կարողության մասին. այնպիսի արժեքների մասին, որոնք հաճախ մոռանում ենք: Այսպես բնութագրեցին Նինա Դիմիտրովա եւ Վասիլ Վասիլեւ ամուսինները իրենց «Հայրիկը միշտ ճիշտ է» ներկայացումը, որ ստեղծվել է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա:
Ամուսիններն աշխատում են տիկնիկների, տարբեր առարկաների եւ նյութերի հետ՝ ամենատարբեր հանդիսատեսին իրենց ներկայացումները հասանելի դարձնելու համար:
«Եթե երեխան հասկանում է այն, ինչ անում ես բեմի վրա, մեծահասակներն էլ կհասկանան՝ անկախ այն բանից` դա Դոստոեւսկի է, թե Շեքսպիր: Մանկական խաղի ակունքներին վերադառնալը թատրոնում ամենակարեւորն է, ես այդպես եմ կարծում» , - ասաց Նինան:
Ներկայացումները ստեղծում են միասին. իրենք են ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ նկարիչը, ե՛ւ դերակատարները:
Նինա պատմեց, թե ինչպես են բեմադրելու համար ընտրում ստեղծագործությունները. - «Հեղինակներ կան, որոնց հավատում եմ եւ կան այնպիսիները, որոնց չեմ հավատում. մի տեսակ ինձ չեմ գտնում նրանց մեջ: Մենք 10 տարի առաջ փորձեցինք Գյոթեի «Ֆաուստը» բեմադրել, բայց ինչ-որ բան չստացվեց. մի հեղինակ բեմադրելիս ամենակարեւորը նրա մեջ քեզ գտնելն է»:
Հանդիսատեսին հասկանալի լինելու համար 1993 թվականից ներկայացումները խաղում են տարբեր լեզուներով: Այդ պատճառով հաճախ ստիպված են լինում մեկ ներկայացման վրա աշխատել մոտ կես տարի:
Գոգոլի «Շինելը» խաղում են 9 լեզուներով, «Հայրիկը միշտ ճիշտ է»-ն՝ 3 լեզուներով: Պատճառը, ինչպես բացատրեցին, այն է, որ այս ներկայացումը վիզուալ առումով ավելի հասկանալի է: Ներողություն խնդրեցին, որ հայերեն չեն խաղում, բայց ասացին, որ գիտեն, որ հայերը ռուսերեն ներկայացումները հասկանում են. - «Հայ հանդիսատեսի մասին կարող եմ ասել, որ «տաք» հանդիսատես է: Մենք դասակարգում ունենք՝ հաճելի, նորմալ, ջերմ, բայց սա տաք հանդիսատես է»: