Փոխվում են նաեւ բարձրագույն կրթության բակալավրիատի եւ մագիստրատուրայի նկատմամբ պահանջները: Բարձրագույն մասնագիտական կրթության քաղաքականության մշակման եւ կազմակերպման բաժնի պետ Ռոբերտ Սուքիասյանը «Մաքսլիբերթի» -ի հետ զրույցում ասաց, որ մագիստրատուրայի արդյունավետության բարձրացման համար այժմ փոփոխվում են մագիստրատուրայի համար նախատեսված ծրագրերը, որոնք բուհերը պետք է կիրառեն:
«Բուհերի հատկապես մագիստրոսական ծրագրերը վերանայվում են, որտեղ ուսանողների ինքնուրույն աշխատանքը եւ գործնական հմտությունների ծավալը մեծանում է», - ասաց նա:
Նրա խոսքերով, յուրաքանչյուր տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում մոտ 13-14000 ուսանողները: Մագիստրատուրա դիմում են մոտ 5000-ը: Ուսանողների շրջանում տարածված կարծիք կա, որ իրենց ստացած մասնագիտությամբ աշխատանք կարող են գտնել միայն մագիստրոսի կոչում ստանալուց հետո:
Սակայն Ռոբերտ Սուքիասյանը հայտարարեց. - «Այսօրվա աշխատաշուկայում նման խնդիր չկա»:
Ըստ նրա, ուսանողներին աշխատանքով ապահովելու նպատակով բուհեըը նաեւ պետք է համագործակցեն տարբեր կազմակերպությունների հետ: Նման համագործակցությանն են նպաստում կարիերայի կենտրոնները, որոնք գործում են որոշ բուհերում:
«Մինչեւ 2013 թվականը պետք է ամբողջապես վերանայենք բոլոր մասնագիտությունների գծով պետական կրթական չափորոշիչները եւ դրանց շրջանակում պետք է կազմվեն բուհերի ուսումնական ծրագրերը: Այդ գործընթացում կներգրավենք նաեւ գործատուներին, որ տեսնենք՝ շուկայի պահանջարկը որն է, որ բուհերը հաշվի առնեն դրանք ուսումնական գործընթացում», - ասաց նա:
Հարավարեւելյան Եվրոպայի ուսանողների հակակոռուպցիոն ցանցի ծրագրի մենեջեր Իգոր Պուցարեւիչը «Մաքսլիբերթի»-ին ասաց, որ բարձրագույն կրթության ոլորտում կատարվող բարեփոխումները խնդիր են ողջ Եվրոպայում:
Սերբիայում հիմնականում բարձրագույն կրթությունը 4 տարի է տեւում: Մագիստրոսի աստիճան ստանալու համար պետք է սովորել հավելյալ մեկ տարի, բայց այդ կրթությունը պարտադիր նախապայման չէ քո մասնագիտությամբ աշխատանքի ընդունվելու համար: Միայն ուսանողների 8 տոկոսն է համալսարանը ավարտում 4 տարվա մեջ:
Եթե որպես օրինակ դիտարկենք իրավաբանության ֆակուլտետը, ապա 1200 ընդունվածներից 4 տարվա մեջ ավարտում է 300-400 ուսանող: Մյուսները սովորում են 6-7 տարի: Դա Սերբիայում բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու միջին ժամանակն է: