Ըստ մասնագետների` կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է, մայրական կաթով սնուցվող երեխաները 7-10 անգամ ավելի քիչ են հիվանդանում շնչառական եւ մի շարք այլ ծանր հիվանդություններով, ավելի հեշտ են ընդունում պատվաստումները, հազվադեպ են ունենում ճանաչողական եւ մտավոր թերզարգացումներ, ատամների կարիես եւ այլն: 7 անգամ ցածր է նաեւ նրանց մահացության ցուցանիշը, սա միջազգային վիճակագրություն է: