1993 թվականին ստեղծված «Փարոս» հաշմանդամների ոչ պրոֆեսիոնալ երգչախումբը սկզբում ուներ 6-7 անդամ: Հիմա անդամների թիվը հասել է 25-30-ի:
Հոկտեմբերի 14-18-ը 15 երկրների 30 երիտասարդներ Հայաստանում մասնակցել են սեմինարի, որի հիմնական նպատակն է եղել լուծումներ գտնել սոցիալական եւ կրթական ոլորտներում ճգնաժամային վիճակի հաղթահարման համար:
Մասնագետները նշում են, որ երիտասարդներն ու դեռահասները սեռակրթության մասին տեղեկություններ հիմնականում տարբեր կայքերից են ստանում, որոնք միշտ չէ, որ մասնագետների կողմից են մշակված լինում:
2 տարին մեկ կազմակերպվող «Արեւորդի» բնապահպանական փառատոնի մեկնարկը այս տարի 2-րդ անգամ տրվեց կենդանիների դիմակահանդես-շքերթով:
Հայաստանում երիտասարդները մասնագիտություն ընտրելիս քիչ ուշադրություն են դարձնում աշխատաշուկայի պահանջներին:
Կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված էին այգու հին ու նոր պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարները:
Միջոցառման ընթացքում անցկացվեց գեղեցկության մրցույթ, վարժությունների ցուցադրություն եւ այլն:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու «Օքսֆամ» կազմակերպությունը նախաձեռնել էին «Աղքատությունը անկախության 20 տարիներից հետո» թեմայով ֆոտոցուցահանդես:
«Հայ էքստրիմ» էքսպոյի մասնակիցները ոչ միայն դիտում, այլեւ անձամբ փորձարկում էին էքստրեմալ իրավիճակների համար նախատեսված սարքավորումները:
Ժողովրդագրական խնդիրների առումով Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի համեմատությամբ Հայաստանն ու Վրաստանը գտնվում են ամենավատ վիճակում:
Գովազդային շուկայի որակի բարելավմանն ու ինքնակարգավորմանն է ուղղված Հայաստանի գովազդային խորհրդի ստեղծումը, որը բազմաթիվ խախտումներ է արձանագրել գովազդային դաշտում:
«Երիտասարդ նվագախումբը` երիտասարդ Հայաստանին»: Եվրոպական շրջագայությունից հետո հենց այս խորագրով Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանա արդեն հայ հանդիսատեսին:
Բեռնել ավելին