«Ժամանակ»-ը գրում է․ - «ՀՀԿ գործկոմի այդքան սպասված նիստը, ըստ էության, ավարտվել է ոչնչով, կամ գրեթե ոչնչով, եթե չհաշվենք Սյունիքի մարզպետի թեկնածության շուրջ որոշումը: Իսկ ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի հաշվետվության խորհրդարանական քննարկման ընթացքում խորհրդարանական մեծամասնության պահվածքի, մասնավորապես Հովիկ Աբրահամյանի հարցի քննարկմանը, ապա այս առիթով կարծեք թե աղմկոտ որևէ բան, համենայնդեպս հրապարակային առումով չի եղել»: