«Ժամանակ»-ը գրում է․ - «Հայաստանում թանկացումները երբեք էլ տրամաբանական չեն եղել, կամ դրանցում երբեք էլ առողջ, տնտեսական տրամաբանությունը մեծ դեր չի ունեցել, այլ գերակշռել է վայրի կապիտալիզմի տրամաբանությունը, երբ ներկրող մոնոպոլիստները և օլիգոպոլիստները ըստ իրենց ախորժակի, ըստ իրենց անձնական գրպանի հաշվարկների խաղում են գների հետ: Քանի որ պետությունն էլ նրանց համար վերածվել է գրպանային պետության, օլիգարխ մոնոպոլիստների և օլիգոպոլիստների ձեռքը բռնող, ախորժակը կարգավորող չկա: Եվ արդյունքում ստացվում է, որ պետությունն ու հասարակությունը վճարում են մի քանի ընտանիքի գերշահույթների համար, որոնք յուրացրել են իշխանությունն ու տնտեսական ռեսուրսները»: