«Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, որ եթե իշխանությունը ցանկություն ունենա, մի քանի ժամում կմարի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առիթով առաջացած շարժումը: «Առավոտ»-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանն այսպես է մեկնաբանում իր այդ հայտարարությունը․ - «Քաղաքային իշխանությունն ու քաղաքական ուժը եթե ցանկանային, կարող էին նաև որոշակի գործընթացներ կազմակերպել և 150 դրամ ուղեվարձի որոշումը մինչև վերջ տանել, որի կողմնակիցն եմ ես: Մենք բավականին լուրջ քաղաքական ուժ ենք և կկարողանայինք մարդկանց բացատրել, որ Երևան քաղաքը պիտի տրանսպորտ ունենա: Այս որոշումը տրանսպորտազրկման որոշում էր, որն ինձ համար ընդունելի չէ»: