Օրերս նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված՝ պետական բյուջեի միջոցների կառավարմանն առնչվող քննարկման վերաբերյալ «Հայոց աշխարհ»-ը գրում է․ - «Սկզբունքորեն սպասելի էր, որ վերը նշված իրավիճակի հետագա ընթացքը պետք է հանգեր նման մի քննարկման, մի միջանկյալ ամփոփման՝ տրամաբանորեն ենթադրելի հաջորդող հանգուցալուծմամբ, որը, հուսանք չի ուշանա։ Համենայն դեպս կառավարություն-Վերահսկիչ պալատ-դատախազություն շղթայում հարաբերությունների ու այդ հարաբերությունների ընթացքում դրսեւորած գործելակերպի, շղթայի օղակներից յուրաքանչյուրի անելիքների առումով նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձերը, գնահատականներն ու հանձնարարականները տեղին էին, նաեւ անհրաժեշտ»։