«Ժամանակ» օրաթերթը գրում է․ - «Երբ հայտարարվում է, որ այս մահափորձը հարված էր պետությանը եւ ընտրական գործընթացին, ապա սա ենթադրում է նաեւ կազմակերպիչներ ավելի բարձր մակարդակում, քան երկու թմրամոլը: Եվ ահա այս պայմաններում շատ տրամաբանական կլիներ, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում հայտարարեր, որ գոհ է կատարված աշխատանքից, բայց անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը նաեւ կազմակերպիչներին բացահայտելու համար: Սակայն կազմակերպիչներին բացահայտելու մասին Սերժ Սարգսյանը լռում է, համենայնդեպս հրապարակավ: Սա հետաքրքիր լռություն է»: