«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Մեզանում քաղաքական հանցագործությունների չբացահայտման հզոր ավանդույթ կա, եւ չեմ կարծում, թե այս դեպքում դա խախտվի։ Բայցեւ ուզում եմ նկատել, որ բոլորը փորձելու են կատարվածից «շահած» դուրս գալ։ Եվ իրավապահները, եւ նախագահի թեկնածուները, եւ իշխանությունը։ [...] Բայց մենք ոչ միայն քրեական հանցագործություններից ու դրանց չբացահայտումից ենք հոգնել, այլեւ քաղաքական շահարկումներից, սոփեստությունից, երկակի խաղերից»։