«Ժամանակ»-ը գրում է. - «Ծանր իրողությունների դեղատոմսը գտնելն անհնար չէ, Հայաստանի առջեւ չկան այնպիսի ներքին եւ արտաքին մարտահրավերներ, որոնք հաղթահարելու պոտենցիալ Հայաստանի հասարակությունը չունի: Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ մենք չնեղացնենք մեր տեսադաշտը, մեր հայացքը ու փորձենք տեսնել ամբողջ Հայաստանը, իրողությունները, իրականությունը տեսնենք ամբողջությամբ, որպեսզի կարողանանք հնարավորինս ճշգրիտ գնահատել իրավիճակը, մարտահրավերները, տեսնել դրանց խորքը եւ բանաձեւել ու ձեւակերպել լուծումները»: