«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Ազգային ժողովի գլխավոր դժբախտությունն այն չէ, որ ընտրվում է սխալ ընտրակարգով։ Եվ ոչ էլ նույնիսկ, ներեցեք, այն, որ ընտրություններում տեղի են ունենում ինչ-որ խախտումներ։ Պարզապես մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչի համար է այն ընդհանրապես պետք։ Մասնագետն էլ միանգամից չի պատասխանի, եթե հարցնեք, թե ինչով է, ըստ էության, խորհրդարանը մեզանում տարբերվում նախագահականի կամ կառավարության իրավաբանական բաժնից։ Իսկ իրավաբանական բաժիններ ընտրելը, թեկուզ մեծամասնական, թեկուզ համամասնական ընտրակարգով, ձանձրալի ու անիմաստ զբաղմունք է»։