«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ ոչ մի հարցում չի ձախողվել` Հայ ազգային կոնգրեսից բացի։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ միայն Կոնգրեսն էր իր առջեւ կոնկրետ խնդիր դրել` արտահերթ ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, եւ չի կարողացել լուծել այդ խնդիրը, այսինքն` իսկապես ձախողվել է։ Իսկ մյուս ուժերն իրենց առջեւ որեւէ կոնկրետ խնդիր չէին էլ դրել, հետեւաբար` չեն էլ ձախողվել։ Ասենք, հո չե՞ս գնա Դաշնակցությանը հարցնես, թե «ներեցեք, ինչպե՞ս է ընթանում Ստամբուլն արյան ծով դարձնելու ժամանակացույցը, հո գրաֆիկից հետ չե՞նք ընկնում»։ «Հանրապետականների մասին ընդհանրապես չենք խոսում, որովհետեւ նրանք ոչ միայն չեն ձախողվել, այլեւ փայլուն են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը։ Վերջին հաշվով` նրանց նպատակը Հայաստանում ինչ-որ պրոբլեմներ լուծելը չէր, նրանց նպատակը ցանկացած գնով իշխանությունը պահելն ու երկիրը թալանելն էր, եւ նրանք այդ խնդիրը լուծել են», - պնդում է թերթը։
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է, թե շատ է ուզում հավատալ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին Սերժ Սարգսյանի խոսքերին, բայց «երբ տեսնում ես, որ [...] «Հայոց արծիվների» առաջնորդը գյուղերից ավտոբուսներով երեխաներ է բերում Երեւան` ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի ուժն ու ընտրվելու անխուսափելիությունն ամրագրելու համար, հասկանում ես, որ արդարն ու թափանցիկը մեզանից շատ հեռու են»։ «Այնպես, ինչպես Բելգիան Հայաստանից», - ընդգծում է խմբագիրը։
«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Բարգավաճ Հայաստանի գործողությունները վկայում են ՀՀԿ-ի հետ ինտենսիվ մարտի պատրաստվելու մասին: ԲՀԿ-ն համալրում է Վարդան Օսկանյանը, համալրում է Գուրգեն Արսենյանը, հավանաբար առաջիկայում կլինեն նոր համալրումներ: ԲՀԿ-ի ինչի՞ն են պետք այդ համալրումները, եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ չի վիճարկելու խորհրդարանական մեծամասնության կարգավիճակը: Ի վերջ երկրորդը լինելու համար ԲՀԿ-ին միայն Գագիկ Ծառուկյանն ու նրա փողերը լիուլի բավական են: Համալրումները վկայում են, որ ԲՀԿ-ն ունի ավելի մեծ ծրագրեր եւ հավակնություններ, քան երկրորդը լինելը: Սակայն հարցը, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը կհամարձակվի՞ այդպես բացահայտորեն դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, այն էլ այդպիսի հավակնություններով, նույնպես շարունակում է մնալ օրակարգում, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցությունը հստակ քաղաքական գնահատական չեն տվել Հայաստանի իշխանության գործունեությանն եւ դուրս չեն եկել իշխող կոալիցիայից: Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը կոալիցիայում է, առկա է նույնքան հավանականություն, որ նա իրականում Սերժ Սարգսյանի կողքին խաղալու է ընդդիմության դեմ, որքան հավանական է Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր դառնալն ու ՀՀԿ-ին իսկապես լուրջ ձեռնոց նետելը»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը դեռ չեն շտապում հաստատել տեղեկություններն այն մասին, որ ընդգրկվելու են Հանրապետականի համամասնական ցուցակում, ընդ որում լինելու են ցուցակի անցողիկ տեղերում: Ամբողջ այս ընթացքում, երբ սկսեցին շրջել սույն լուրերը, անհասկանալի էր մնում, թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել քաղաքական դաշտում վաղուց արդեն որեւէ դերակատարում չունեցող այս կուսակցությունների ղեկավարներին մտցնել ՀՀԿ համամասնական ցուցակ եւ անցկացնել խորհրդարան: «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների համաձայն` նպատակը մեկն է. այդ ուժերը խորհրդարան են գործուղվում հատուկ առաքելությամբ, նրանք պետք է ապագա խորհրդարանում լեզվակռվի բռնվեն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ եւ ելույթներ ունենան ցուրտ ու մութ տարիների թեմայով: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ ապագա Ազգային ժողովում նման դերակատարում ունենան Հանրապետականները»:
«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսին անդամակցությունը դադարեցրած չորս ուժերից մեկի` «Հայ կամավորականների համախմբում» ազգային, քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանի հետ: Լրագրող հարցնում է. - «Դուք կարծում եք, որ ավելի՞ արմատական եք, քան Տեր-Պետրոսյանը»: Հարությունյանը պատասխանում է. - «Ես դա չեմ պնդում, բայց կա ՀԱԿ-ի հռչակագիր: Մենք ցանկանում ենք ժողովրդին ոտքի հանել, որ մայիսի 6-ի հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ լինի արտահերթ նախագահական ընտրություններ: ՀԱԿ-ում նահանջ եղել է արմատականության դիրքերից, բայց դա արել են ուրիշները, ցավոք, նաեւ առաջին նախագահը, ոչ թե մենք: Մենք շարունակելու ենք համաժողովրդական վճռական պայքարը, իսկ ՀԱԿ-ում այլեւս անելիք չունենք»:
«Ժողովրդի» թղթակիցը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցնում է. - «Նախընտրական քարոզարշավի ընթացքում կհրաժարվեք պաշտոնից, թե՞ արձակուրդ կվերցնեք»: Նախարարը պատասխանում է. - «Ես կարծում եմ, որ կկարողանամ համատեղել իմ նախարարական գործունեությունը կուսակցական քաղաքական գործունեության հետ: Ես կարող եմ եւ նախարարական ոլորտի հոգսերը ապրել, եւ կուսակցության համար քարոզչություն իրականացնել»: «Ձեզ ապագա կառավարության կազմում տեսնում եք», - հարցնում է լրագրողը: «Ես ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ, կուսակցությանս հետ, այնտեղ, որտեղ կլինի իմ կուսակցությունը: Վստահ եմ, որ Հանրապետականը էլի կլինի անկյունաքարային քաղաքական դերակատարը: Իսկ քաղաքականության, իշխանության մեջ, որտեղ ես կլինեմ, ամբողջությամբ ապավինում եմ կուսակցության ղեկավարի որոշմանը: Երբեք ինքս նախարար դառնալու ցանկություն չեմ արտահայտել»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ռուսաստանում սկսվել է այն, ինչ սովորաբար անվանում են «հետընտրական պրոցեսներ»՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ հավաքվում են հրապարակներում եւ իրենց բողոքն են հայտնում ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ. նրանց ձերբակալում են, դատում են եւ այլն: Հետագա զարգացումները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե որքանով է իշխանությունը հակված արյուն թափելու, եւ որքանով է ընդդիմությունը արկածախնդիր: 2008-ի հայաստանյան ընտրություններից գլխավոր տարբերությունն այն է, որ հետընտրական գործընթացները կազմակերպում են ոչ թե անցած «ընտրապայքարի» նախկին մասնակիցները, այլ նրանք, ում կոչում են «ոչ համակարգային ընդդիմություն»: Եվ այս տարբերակն ավելի աշխատող է, որովհետեւ Նավալնին, Յաշինը, Ուդալցովը այնքան չեն հոգնեցրել ռուսաստանցիներին, որքան Զյուգանովն ու Ժիրինովսկին: Մեզանում զուտ քաղաքական ասպարեզում թարմ դեմքեր առայժմ չեն երեւում՝ ասպարեզում հիմնականում նրանք են, ովքեր այսպես թե այնպես քաղաքականության մեջ են արդեն մոտ 20 տարի»: