«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու` նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի որոշման վերաբերյալ «Ժամանակը» գրում է. - «Հետաքրքրականն այն է, որ Վարդան Օսկանյանը իր անդամակցության մասին հայտարարում է կոալիցիոն հայտարարությունից հետ, որում իշխող կուսակցությունները նշում էին, որ պայմանավորվել են առաջիկա ընտրություններում առանձին ցուցակներով եւ ազնիվ ու քաղաքակիրթ մրցակցությամբ հանդես գալու հարցում: Այլ կերպ ասած` Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ այդ հայտարարությունից մեկ օր անց, հուշում է, որ կոալիցիոն այս հայտարարությանը միանում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ինչը, մեծ հաշվով, նշանակում է, որ նա էլ ընդունում է խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախագահությամբ գծված կանոններով խաղը»: