«Երկիր»-ը գրում է. - «Ցավոք, քաղաքական-վերլուծական միտքը, կարծես, նույնպես ընկել է նիհիլիզմի ու ֆատալիզմի ճահիճը։ Մեր վերլուծաբանները հնչող ցանկացած նոր գաղափարի մասին իրենց դատողությունները կառուցում են` ելակետ ընտրելու ոչ թե այն, թե որքանով դա կծառայի մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, այլ այն, թե ով է հնչեցնում այդ գաղափարը, որ քաղաքական ուժն է հանդես գալիս առաջարկով։ Հետո սկսում են «վերլուծել» նրա անցած ուղին, կամ հայտնել իրենց «հեղինակավոր» կարծիքը նախաձեռնությունը ներկայացնողի մասին։ Արդյունքում, արժեզրկում են գաղափարը, է՛լ ավելի խորացնելով անելանելիության, ամեն ինչի կանխորոշվածության զգացողությունը»։