«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Այսօր մարտի 1-ն է, որը այլ` սովորական պարագաներում դիտվում է որպես գարնան առաջին օր, սակայն մեր` հայաստանցիներիս ընկալմամբ շարունակում է մնալ որպես մեր նորագույն պատմության սեւ էջ։ Պատճառն, իհարկե, մարդկային 10 զոհերն են` հանգամանք, որը ոչ մի նորմալ մարդ չի մոռանա, եթե նույնիսկ իշխանությունը, ընդդիմությունը, Եվրոպայի խորհուրդը կամ ՄԱԿ-ը միաձայն պնդեն, թե այդ էջը շրջված է»։