«Ազգս «թամաշի» մեջ է. անճար կանգնել ու մտածում է՝ տեսնես ի՞նչ կանի Գագոն. կմիանա՞ նախագահին, թե՞ ճակատ կտա… Լեւո՞նն ինչ կանի, պայքարն այդպես էլ ավարտվե՞ց… Մնացած ընդդիմադիրները ո՞ր գրողի ծոցն անցան… Նման վիճակում կանգնում ու մտորում է միայն անզոր, անճար մարդը, որն իրենից հույսը կտրել ու սպասում է, թե ով մի բան կանի», - գրում է «Հրապարակ»-ը: