«Հրապարակ»-ը գրում է. - «Ոչ մի ցավակցություն, ոչ մի պետական հանձնաժողով ու սուգ, ոչ մի նյութական փոխհատուցում ու բուժօգնություն չի կարող ամոքել Թեհրան - Երեւան ինքնաթիռի աղետից զոհվածների հարազատների ցավը: Միայն մի փոքր սփոփանք կբերի աղետի իրական պատճառների բացահայտումն ու մեղավորներին պատժելը: Դա նաեւ հնարավորություն կտա կանխել, որ հետագայում նման ողբերգությունները չկրկնվեն»:
Ավիավթարներին առնչվող համառոտ վիճակագրություն է ներկայացնում «Հայոց Աշխարհ»-ը. - «Բնավ ոչ բոլոր աղետներն են կապված երկաթե թռչունների «երկնքից ընկնելու» հետ։ Ըստ վիճակագրության, թռիչքուղու վրա արագություն հավաքելիս տեղի է ունենում աղետների 18 տոկոսը, օդ բարձրանալու պահին՝ 11 տոկոսը, հորիզոնական թռիչքի ժամանակ՝ 5 տոկոսը, բարձրությունը նվազեցնելիս՝ 3 տոկոսը, վայրէջք կատարելիս՝ 12 տոկոսը, վայրէջքի ընթացքում՝ 16 տոկոսը եւ, վերջապես, առավել հաճախ ինքնաթիռներն աղետի են ենթարկվում գետնին դիպչելու պահին՝ 25 տոկոս»։
«Հասարակության հայտնի դեմքերը պաշտպանության կարիք ունեն, երբ նրանց դեմ փուչ գործեր են թխվում, ինչպես որ մարտի 1-ի դեպքում էր: Բայց պետք է ասել, որ նրանց ինչ-որ չափով արդեն իսկ պաշտպանված են՝ հենց այդ համընդհանուր ուշադրությամբ: Իսկ ի՞նչ անեն հազարավոր անհայտ մարդիկ, ի՞նչ անեն նրանք, ում ընդդիմության ամեն մի հանրահավաքից առաջ եւ հետո քարշ են տալիս քաղմաս եւ ահաբեկում: Ի՞նչ անի, օրինակ, այն ուսուցիչը, որին ընտրություններից առաջ իր մոտ է կանչում դպրոցի տնօրենը եւ ասում՝ «եթե Լեւոնին ձայն տաս, խնդիրներ կունենաս»: Բողոքի՞ եւ դրանից հետո համալրի գործազուրկ մանկավարժներին բանա՞կը»: Ի՞նչ անի ՀԱԿ-ի վստահված անձ 20 տարեկան աղջիկը, ում ընտրական տեղամասում «պատին է դեմ տալիս» 6 հաստավիզ՝ օլիգարխի թիկնազորից»: Խմբագրականն ամփոփում է. - «Երբ Վարդան Ջհանգիրյանին հենակներով քարշ են տալիս դատարան եւ մեղադրում ոստիկանին ծեծելու մեջ, դա, իհարկե, սահմռկեցուցիչ է: Բայց նա գոնե հնարավություն ունի արտասահմանում բուժվելու: Ավելի սարսափելի է, երբ խեղճուկրակ ընտանիքի երեխային հենակներով քարշ են տալիս բանակ: Կամ՝ երբ կերած-խմած զինկոմը զորակոչում է 42 կիլոգրամ քաշ ունեցող տղային: Դա ավելի սարսափելի է, որովհետեւ այդ երեխայի մասին թերթերն ամեն օր չեն գրելու»:
Նկատել տալով, որ անգամ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահը շարունակում է զարգացնել ռազմատենչ հռետորաբանությունը՝ «Ազգ» թերթը գրում է. - «Իլհամը ռազմատենչ հայտարարություններով ոչ միայն շանտաժի է ենթարկել միջազգային ուժերին եւ շրջանցել մոսկովյան հռչակագրով ստանձնած պարտավորությունները, այլեւ ցույց է տվել, որ ինքն անկաշկանդ կարող է հակադրվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կոչին: Ինչպիսին էլ լինի միջազգային ուժերի մոտեցումը նրա հայտարարություններին, երբ դրանք չեն արժանանում համարժեք արձագանքի, ակամա օրինականացվում են: Սակայն Իլհամի ռազմատենչ հայտարարությունների օրինականացման պարագայում խնդիրը սոսկ միջազգային ուժերի հանդուրժողականությունը չէ, այլ հայկական իշխանությունների քար լռությունը: Դա իբրեւ Հայաստանի թուլության նշան, կոգեւորի մարդասպան ստահակին ազգային հերոս հռչակող Ադրբեջանին: Այդ ընթացքում Իլհամի հոխորտանքները հանդուրժող միջազգային ուժերը միեւնույն հանդուրժողականությունը կպահանջեն հայկական կողմից, որպեսզի պահանջի կատարման դեպքում ընկալվի որպես հակամարտության թույլ օղակ եւ դառնա ճնշումների թիրախ»:
«Կապիտալ» թերթը հարցազրույց է տպագրել «Պրոմեթեյ բանկ»-ի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի հետ: Թերթը, մասնավորապես, հետեւյալ հարցն է ուղղում. - «Դուք նշեցիք, որ անշարժ գույքի շուկայում շարունակվում է գնանկումը: Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր հիպոթեկային վարկավորումը»: Սողոմոնյանը պատասխանել է. - «Ներկայիս գնային զարգացումներն արդեն թույլ են տալիս, որ բանկերը մտնեն հիպոթեկային շուկա։ Նկատվող գնանկումը մեծ չէ, եւ չեմ կարծում, որ այն հետագայում չափազանց մեծ լինի։ Այսօր 1 քմ-ի ինքնարժեքը կազմում է մինչև 500 դոլար, եթե դրան էլ գումարենք կառուցապատողի շահութաբերությունը՝ 20%, ապա 1 քմ-ի գինը կհասնի 700 դոլարի: Հասկանալի է, որ կառուցապատողները չեն կարող դրանից ցածր գնով վաճառել։ Ավելի ցածր գնի պայմաններում շինարարությունն ամբողջովին կկանգնի. ոչ մի տնտեսվարող չի ցանկանա վնասով աշխատել։ իպոթեկային շուկայի աշխուժացումը կհանգեցնի նաեւ տոկոսադրույքների իջեցման։ Բոլոր տոկոսադրույքները կապված են բանկի ռիսկից, որքան այն փոքր է, այնքան ցածր է տոկոսադրույքը։ Եթե «Ազգային հիպոթեկային ընկերությունն» սկսում է վերաֆինանսավորել հիպոթեկային վարկերը, նա իջեցնում է նաեւ բանկերի ռիսկերը»։