«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հուլիսի 1-ին` ընդդիմության հանրահավաքի իրազեկման ժամանակ, ըստ ոստիկանության, միանգամից մի քանի ոստիկանների ծեծած Տիգրան Առաքելյանը, պարզվում է, զինվորական ծառայության նվազագույն նորմատիվներին չհամապատասխանելու պատճառով ազատված է եղել զինվորական ծառայությունից: Ինչպես երեկ մեզ փոխանցեց Տիգրան Առաքելյանի քեռին` Երջանիկ Ավետիսյանը, Տիգրանի քաշը 45 կիլոգրամից ցածր է եղել, հասակն էլ` մոտ 1 մետր 50 կամ 55 սանտիմետր: Այն գործը, որ սարքեցին ոստիկանությունում հուլիսի 1-ին տեղի ունեցած միջադեպից հետո, արդեն հասարակության կողմից որակվել է «խայտառակություն»: Բայց պարզվում է` դա մեղմ է ասված»: