«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում էր: Ներկաներին ու նախկիններին կա՛ այլընտրանք, ասում են ընդդիմադիր կուսակցության անդամները։ Իրենք ո՛չ սև, ո՛չ սպիտակ, այլ համերաշխության գույնն են առաջարկում։
Քարոզարշավի ընթացքում իրենց հասած տեղեկությունները թույլ են տալիս մտածել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական մյուս ուժերի համար իրենք լուրջ մրցակից են։
«Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրով նախատեսվում է մարել քաղաքացիների մինչև 3 միլիոն դրամ վարկերը:
Նախընտրական քարոզարշավի 2-րդ օրը «Հանրապետություն» կուսակցությունը Էջմիածին քաղաքից սկսեց հանդիպումները։
Մեծ ու հատուկ լուսավորությամբ դահլիճում, բայց առանց լրագրողների, «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր ներկայացրեց նախընտրական ծրագիրը։ Միջոցառման ընթացքը օնլայն հեռարձակմամբ էր հասանելի։
«Անվտանգ և հզոր հայրենիք» կարգախոսով, 30 կետից կազմված նախընտրական ծրագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։
Ի՞նչ են արել հեղափոխությունից հետո մինչն օրս և ի՞նչ են պատրաստվում անել սրանից հետո։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը այս երկու բաժիններից է կազմված լինելու։
Հայկ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ երկար չշփվեց՝ ասաց միայն իր ասելիքն ու իր սենյակ գնաց՝ այլ հարցերի չպատասխանելով։
Ինչպե՞ս ադրբեջանցիները կարողացան անտառային ու լեռնային դժվարամատչելի տեղանքը հաղթահարելով հասնել Շուշի, այս հարցին ի պատասխան` շրջանառվում է վարկած...
Հայաստանցիների 71 տոկոսը հարցումների ժամանակ նշել է, որ պատվաստանյութը չի ընդունի, նույնիսկ եթե այն հեշտությամբ հասանելի լինի:
Սահմանագծումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն առանց ուժի կիրառման ու ուժի կիրառման սպառնալիքների, սա կարգավորված է միջազգայնորեն, ասում է գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը։
Պաշտպանական գերատեսչությունից հերքեցին սոցցանցերում տարածվող այն լուրը, որ Ջերմուկում գիշերը Ադրբեջանը ռազմավարական բարձունք է գրավել։
Իսկ այսօրվա սահմանային իրավիճակը, ըստ Վարդանյանի, Իրանի համար ընդամենը մի փոքրիկ միջադեպ է, և այս մասով կոշտ արձագանքներ ու գործողություններ չի լինի։
Ընտանիքը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից ստացել է 10 միլիոն դրամ միանվագ աջակցություն և այսուհետ կստանա նաև ամսական աջակցություն՝ 300 հազար դրամի չափով։
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած շրջաններից ընդհանուր առմամբ տեղահանվել է 9 հազար 396 ընտանիք կամ 38 հազար 154 հոգի
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը արձակուրդում է և դատական նիստին չէր ներկայացել։
Երեկ հորդառատ անձրևից ու ամպրոպից առաջացած անհարմարություններին նաև համատարած մթի պատճառով ստեղծված լարվածությունն էր գումարվել։ Հայաստանի մի շարք մարզեր ու մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններ տեղացած անձրևից ու ամպրոպի հետևանքով հոսանքազրկվել էին։
Բեռնել ավելին