VTB-ի ղեկավարի խոսքով՝ իրենք հեռանում են միայն Վրաստանից, «բայց այնտեղ իրադրությունն է փոքր-ինչ այլ»։
«Ես ցանկանում եմ շնորհավորել ուկրաինացի և մոլդավացի ժողովուրդներին՝ նրանց խաղաղություն և պետության միավորում մաղթելով», - նշել է Վրաստանի վարչապետը։
«Անգամ եթե նման փոխզիջման հնարավոր չլինի հասնել մինչև հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, դա աղետ չի լինի»։
Ռուսական հարձակման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Սևերոդոնեցկ քաղաքը։
Բոգոտայի նախկին քաղաքապետ Գուստավո Պետրոն ստացել է ձայների 50 և կես, նրա մրցակից, գործարար Ռոդոլֆո Հերնանդեսը՝ մոտ 49 տոկոսը։
«Մենք մոտ մեկ ամսում կարողացանք հասնել մեր առջև դրված քաղաքական նպատակին», - հայտարարել է Մելանշոնը:
Սա Ուկրաինայի ղեկավարի առաջին այցն է այս քաղաք՝ պատերազմի սկզբից ի վեր։
Այժմ, ըստ ադրբեջանական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, առաջարկվում է նավթի մեկ բարելի բազային գինը փաստաթղթում դարձնել 70 դոլար։
«Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչների պնդմամբ՝ փոխհրաձգության հետևանքով բոլոր հարձակվողները ոչնչացվել են։
Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է նաև օդային թիրախներ խոցել։
«Աբխազիան միջազգային հարաբերությունների համակարգում իր տեղը զբաղեցնելու բոլոր իրավունքներն ունի», - այսօր հայտարարել է ինքնահռչակ հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Ղազախստանի նախագահի աշխատակազմից մանրամասնել են, որ երկրի ղեկավարը որոշել է մինչև իր նախագահական լիազորությունների ավարտը հրաժարվել թե՛ հայրենական և թե՛ օտարերկրյա բոլոր պետական պարգևներից։
Իսրայելցի ուժայինների պնդմամբ՝ Աշկելոնի հրթիռակոծության հեղինակը Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորումն էր։
Դրան, ըստ Պուտինի, նախևառաջ նպաստել են Ռուսաստանի կառավարության գրագետ գործողությունները։
Թբիլիսիի կենտրոնական Մտածմինդայի շրջանում գտնվող Կոտե Մեսխիի փողոցի նրբանցքներից մեկը այսուհետ կրելու է «Սերգո Փարաջանովի փողոց» անվանումը։
«Հնարավորություն կունենանք քննարկել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խորացնելու, բարձր մակարդակի բերելու ուղիները», - հայտարարել է Էրդողանը։
«Եվրատեսիլ 2023» մրցույթը Ուկրաինայում անցկացվել չի կարող՝ ռազմական գործողությունների պատճառով։
Ֆրանսիայի իշխանությունները այսօր տեղեկացրել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայից եկող խողովակաշարով երկիր ոչ մի խորանարդ մետր գազ մուտք չի գործել։
Հունաստանի վարչապետը նման հայտարարությամբ է հանդես եկել Կիպրոս կատարած այցի ընթացքում։
Բեռնել ավելին