Մատչելիության հղումներ

Թբիլիսիի կենտրոնական նրբանցքներից մեկը կրելու է Փարաջանովի անունը


Թբիլիսիի այն նրբանցքը, որտեղ ծնվել և կյանքի զգալի մասն անցկացրել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, այսուհետ կրելու է նրա անունը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` Թբիլիսիի կենտրոնական Մտածմինդայի շրջանում գտնվող Կոտե Մեսխիի փողոցի նրբանցքներից մեկը այսուհետ կրելու է «Սերգո Փարաջանովի փողոց» անվանումը։

Փողոցի վերանվանման արարողությանը ներկա են եղել Փարաջանովի հարազատները, մշակութային գործիչներ, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ սակրեբուլոյի փոխնախագահ Զուրաբ Աբաշիձեն։ Թբիլիսիի իշխանությունները Փարաջանովի անունով փողոց վերանվանելու որոշումը կայացրել են նրա մահվանից 32 տարի անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG