Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Փարիզ, 10-ը փետրվարի, 2025թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Փարիզ, 10-ը փետրվարի, 2025թ․

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, այսօր հաղորդում է ՀՀ կառավարության լրատվականը։

Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին, ասված է հաղորդագրությունում։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։

Պաշտոնական Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։


Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG