Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն պետք է հասկանանք, որ հիմնված է ավելի լայն ռազմավարության վրա, որ վարչապետի թիմը մշակել էր, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Նևադայի համալսարանի պրոֆեսոր Ներսես Կոպալյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Վարչապետ Փաշինյանի Վաշինգտոն այցը կարո՞ղ էր կարևոր առիթ դառնալ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերություն հաստատելու համար: Այցի ընթացքում նա հանդիպեց ԱՄՆ-ի փոխնախագահի հետ: Որքա՞ն կարևոր է այս հանդիպումը, ինչպիսի՞ քաղաքական նշանակություն և կարևորություն ուներ Փաշինյանի այցը:
Կոպալյան. - Այցը պետք է հասկանանք, որ հիմնված է ավելի լայն ռազմավարության վրա, որ վարչապետի թիմը մշակել էր: Այսինքն, այստեղ կա ռազմավարական հանգամանք: Եվ երբ ես այնտեղ էի, իմ հանդիպումներին ակնհայտ եղավ, որ 4 մաս ունի այս ռազմավարությունը, որ վարչապետը մշակել է և իր այցը հիմնված է այդ հանգամանքների վրա: Առաջինը տեսանք, որ ինքը հանդիպեց Ամերիկայի հայ համայնքի հետ, կարևոր կազմակերպությունների հետ և քննարկեցին երկրի անվտանգության խնդիրները, դիվանագիտական խնդիրները, տնտեսական խնդիրները և այլն: Երկրորդը՝ տեսանք, որ վարչապետը այցելեր կազմակերպել Վաշինգտոնի ուղեղային կենտրոնների հետ և տարբեր կազմակերպիչների հետ: Սա կարևոր է, որովհետև այնտեղ կան բազմաթիվ դաշինքներ ու կոալիցիաներ, որ կարևոր դեր են տանում յուրաքանչյուր վարչակազմի վրա, և Հայաստանն անցյալում չի ունեցել այս կապերը, այդ ազդեցությունը և չի կառուցել այդ նախատիպը այդ տեսակի կազմակերպության հետ, ովքեր ահագին ազդեցություն ունեն Washington, D.C.-ում: Երրորդը, տեսանք, որ հրավերքը, որ ինքը ստացել էր և եկավ, հիմնված էր այս Կրոնի ազատության գագաթնաժողովի հետ, և միևնույն ժամանակ վարչապետը հրավիրված էր ազգային աղոթքի նախաճաշին, որտեղ գտնվում էին բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ: Այնտեղ տեսանք, որ ֆորմալ և ոչ ֆորմալ հարաբերություններ էին ամրացնում Հայաստանն ու Միացյալ Նահանգները ու տարբեր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից, կլինի քաղաքական դաշտում և ոչ քաղաքական դաշտում: Եվ չորրորդը՝ վարչապետը հանդիպումներ ունեցավ Սենատի անդամների հետ, Կոնգրեսի անդամների հետ և Սպիտակ տանը հանդիպում ունեցավ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ: Նրա հետ հանդիպումը կարևոր է, ինչ առումով, որովհետև Վենսն ահագին ազդեցություն ունի Թրամփի թիմի որոշում կայացնելու գործընթացի վրա: Եվ հասկանում ենք, որ Վենսի հետ հարաբերություն ստեղծելը թույլ է տալիս, որ հեռանկար կառուցենք, որովհետև այս հարաբերությունը պետք է տևական լինի:
Հարցազրույցն ամբողջությամբ ստորև.