Մատչելիության հղումներ

Փաշինյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ


Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Հանդիպման ընթացքում, վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում

Փաշինյանն ԱՄՆ է մեկնել Վաշինգտոնում մասնակցելու 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG