Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։
Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։ Այլ մանրամասներ հաղորդագրությունում չեն նշվում:
Փաշինյանը ԱՄՆ էր մեկնել անցած սեպտեմբերին: Նյու Յորքում նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին: