Մատչելիության հղումներ

Լավրովը ժամանել է Դոհա


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Դոհա, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ արտգործնախարարի օդանավը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Դոհայի օդանավակայանում։

Այցի օրակարգից մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Փետրվարի 24-ին Լավրովը Թուրքիայում էր, իսկ մեկ օր անց՝ Իրանում։

Վերջին անգամ Լավրովը Կատար էր այցելել անցյալ տարվա դեկտեմբերին, հանդիպել Կատարի Էմիրի հետ, բանակցություններ վարել Կատարի արտաքին գործերի նախարարի հետ։ Դեկտեմբերի 7-ին Դոհայում հանդիպեցին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական դիվանագիտության ղեկավարները՝ քննարկելու Սիրիայում ապստամբների կայծակնային առաջխաղացումը։

XS
SM
MD
LG