Ռուսաստանի արտգորխնախարար Սերգեյ Լավրովը առաջիկա երեքշաբթի կմեկնի Իրան, հաղորդում է Թեհրանում գործող «Թասնիմ» գործակալությունը՝ նշելով, որ քննարկումների հիմնական օրակարգում Սիրիայում ծավալվող զարգացումներն են։
Գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարը Թեհրանում հանդիպելու է իր իրանցի պաշտոնակից Աբաս Արաքչիի հետ։
Պաշտոնական Մոսկվան Լավրովի առաջիկա այցի մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում։