Քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրությամբ հանգուցալուծվե՞ց Գյումրիում ամիսներ տևած քաղաքական ճգնաժամը. քաղաքի փողոցնում «Ազատության» այս հարցին պատասխանած քաղաքացիներից ոմանք կարծում են, որ այո:
Ոմանք ավելի թերահավատ են, կարծում են, որ ճգնաժամը չի լուծվել կամ էլ կիսատ է լուծվել ու շարունակություն կունենա:
Ընտրություններում ամենաշատ ձայները ստացած, բայց ընդդիմության համախմբման արդյունքում Գյումրիում իշխանությունը կորցրած ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը երեկ ավագանու առաջին նիստի մեկնարկին հայտարարել էր, որ կառավարման ճգնաժամ կլինի, և որպես ելք առաջարկել էր արտահերթ ընտրություններ: Գյումրեցիներից ոմանք կողմ են, ոմանք էլ դեմ ևս մեկ արտահերթ ընտրության:
Հինգերորդ անգամ Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը պաշտոնապես լիազորությունները կստանձնի ապրիլի 19-ին՝ երդմնակալությամբ:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.