Մատչելիության հղումներ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը՝ Եվրո 2026-ի եզրափակիչ փուլում


Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս է եկել Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլ։ Հաղորդելով այս մասին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատմական է որակում հաջողությունը, քանի որ երկրի պատմության ընթացքում թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականն է հասնում դրան։

Որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Հայաստանի հավաքականն այսօր Երևանում 4։2 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ընտրանու նկատմամբ՝ վեց խաղում վաստակած 16 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցնելով խմբում, որում ընդգրկված են նաև Դանիայի և Ալբանիայի հավաքականները։ Ղազախստանի թիմը 10 միավորով երկրորդն է։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում եկող տարվա հունվարի 18–ից փետրվարի 8-ը։




XS
SM
MD
LG